Խրատներ, խորհուրդներ
Դաո իմաստության 20 դաս. mediamag.am
Փոքրիկ, բայց շատ իմաստուն 20 դաս չինական փիլիսոփայությունից, որոնք տխրության և կասկածներով լի պահերին արժե հիշել: Նվիրեք ամեն մի խորհրդին մեկ օր, կիրառեք այն առօրյայում: Տխրության և կասկածներով լի պահերին պատահականության սկզբունքով ընտրեք դասերից մեկը և այն կլինի պատասխանը:
1. Ամեն ինչ, անընդհատ փոփոխվում է, այդ պատճառով ես չեմ կարող ոչինչ համարել վերջնական: Զարգացրեք Ձեր զգացողությունը, որպեսզի առաջին նշաններից կարողանաք հասկանալ փոփոխությունները:
2. Յուրաքանչյուր բան իր մեջ կրում է իր հակադրությունը, այդ պատճառով ես զերծ կմնամ դատողություններից:
3. Էներգիան, որը շրջապատում է ինձ, գալիս է տիեզերքից: Բայց այն ես պետք է զարգացնեմ: Խորը շունչ քաշեք, մի այցելեք աղմկոտ, բազմամարդ և վատ օդափոխվող տարածքներ:
4. Ես վարժեցնում եմ ինձ մտածել «ին» և «յան» հասկացողությունների շրջանակում: Երկընտրանքի առջև հայտնվելով, ես հանգիստ խորհում եմ (ին), բայց ընտրություն կատարելիս՝ ես հաստատակամ եմ իմ ընտրության մեջ (յան):
5. Մինչև իրավիճակների դեմ պայքարելը, ես փորձում եմ համակերպվել դրանց հետ:
6. Ես անում եմ այն, ինչ պետք է և չեմ անհանգստանում արդյունքների համար: Ես կենտրոնացած եմ իմ խնդրի վրա և այլ բանի մասին չեմ մտածում:
7. Ես խուսափում եմ ավելորդություններից և բավարարվում եմ ոսկե միջինով:
8. Ես չեմ մոռանում, որ իմ կյանքի նպատակն է ինքնազարգացումը:
9. Մինչև գործելը, ես գնահատում եմ էներգիաների հարաբերակցությունը: Ես գլուխս կախ չեմ նետվում առաջ՝ այլ առանց շտապելու խորհում եմ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ իմ գործողությունները:
10. Ես ենթարկվում եմ Երկնքի կամքին և ընդունում եմ այն, ինչը չեմ կարող փոխել:
11. Ես պահպանում եմ հանգստություն և կենտրոնացում յուրաքանչյուր գործում: Ես չեմ վարակվում այլոց գրգռվածությամբ, երբ ինձ ճնշում են, միևնույն է մնում եմ բարեհամբույր և անսասան:
12. Ամեն ինչ իր ժամանակին: Ես զարգացնում եմ իմ մեջ համբերությունը՝ սպասելու արվեստը:
13. Ես իմ տեղն եմ գրավում և ամեն հարմար առիթին զարգացնում եմ համեստությունս:
14. Ես ուշադիր հետևում եմ յուրաքանչյուր իմ բառին, որովհետև բարձր եմ գնահատում շրջապատի հարգանքն ու վստահությունը:
15. Ես փոխում եմ իմ վերաբերմունքը ծեր մարդկանց: Օգնել նրան, ով ինձնից տարեց է, ամենևին չի նշանակում բարի գործ անել: Դա ուղղակի նշանակում է պահել քեզ մարդուն վայել:
16. Ես անչափ մանրակրկիտ եմ մոտենում ընկերների ընտրությանը:
17. Ես սահմանափակում եմ իմ ցանկությունները և բավարարվում նրանով՝ ինչ ունեմ: Անկշտությունը հեռացնում է մեզ ինքներս մեզանից և ստիպում է մոռանալ հարմոնիայի մասին:
18. Ես փորձում եմ պարզ ապրել և մանրակրկիտ եմ ընտրում ինձ համար զվարճանքներ: Ես գիրքը չեմ կարդում միայն նրա համար, որ այն դուր է եկել հարևանիս, ես փորձում եմ ապրել մեկ օր առանց հեռուստացույց, առանց հեռախոս:
19. Ես անընդհատ մարզում եմ իմ դիտողականությունը: Բայց դիտել չի նշանակում դատել:
20. Ես հարգում եմ իմ մարմինը և հոգ եմ տանում նրա մասին: Ես սնվում եմ ժամանակին ու ճիշտ: Ես լսում եմ իմ մարմինը և մարզում եմ այն «հանուն», այլ ոչ թե «հակա»:
26.11.2015 Կարդացեք նաև
Ներկայացնում ենք ХХ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Մայր Թերեզայի պատգամները, որոնք կօգնեն ձեզ կյանքը գնահատելու եւ ավելի երջանիկ լինելու հարցում...
08.01.2021
Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրել իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և բոլոր գործիքներին ամրացնում պիտակ...
04.11.2016
01.11.2016
Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը...
26.10.2016
Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի առանձնացրած 11 կանոնները, որոնք երեխաները երբեք չեն սովորում դպրոցում...
25.10.2016
21.10.2016
21.10.2016
Աշխարհի ամենատգեղ կինը՝ Լիզի Վելասկեսը, ծնվել է յուրատեսակ համախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը...
14.07.2016
Եկատերինբուրգը հաջորդ քաղաքն էր, որ Նիք Վույչիչn այցելեց Մոսկվայից ու Պետերբուրգից հետո: Ոգեշնչող ու բարձրացնող բազում ուղերձների` առանց ձեռքերի ու ոտքերի հեղինակն այնտեղ պատմել է իր կյանքի պատմությունը...
04.05.2016
Լռությունը հսկայական ուժ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի այդ արվեստը: gogetnews.info-ն ներկայացնում է 5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ...
24.02.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ